Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ գործնականում հրթիռներ են արձակվել: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Տարածվել են փետրվարի 4-ին տեղի ունեցած լայնազանգված զորավարժությունների տեսաժապավենները` մարտական կրակոցներով:
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով` առաջնային գծում գտնվող միավորումները և զորամասերը ահազանգով մարտական պատրաստության են բերվել, հաջողությամբ իրականացրել են հանձնարարությունները` ոչնչացնելով պայմանական հակառակորդին:










































