Թոշակառու Ջոն Ուիլյամսը՝ Տոքստետից, Իսպանիայից Բրիտանիա է թռել ավտոբուսի անցաթղթի պատճենով: Այս մասին հայտնում է Liverpool Echo-ն:
Նախկին ուսուցիչը հանգստացել է Լանսարոտ կղզում: Երբ նա որոշել է հայրենիք վերադառնալ, պարզվել է՝ հյուրանոցի իր համարից գողացել են անձնագիրը:
65-ամյա բրիտանացին այդ դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը, ապա ընտանիքին տարել է օդանավակայան ու պատմել իր հետ տեղի ունեցածը:
Նա խնդրել է զարմուհուն ուղարկել իր փաստաթղթերից մեկը, որից հետո վերջինս էլեկտրոնային փոստով ուղարկել է նրա ավտոբուսի անցաթուղթը, որի միջոցով էլ նա կարողացել է հայտնվել ինքնաթիռում:
Թոշակառուն ասել է, որ նման ֆոտոպատճենով իրեն թույլ չէին տա անգամ ավտոբուս նստել:










































