Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

ՀՅԴ-ն չի նվնվում

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում կայացած քննարկման ժամանակ ասաց, թե ՀՅԴ հեղինակած ԸՕ նախագծի վերաբերյալ կառավարության կողմից ոչ մի լուրջ հակափաստարկ չեղավ:

Նրա խոսքերով, կառավարությունն ինչ-որ անհայտ էքսպերտների ու անհայտ փաստաթղթեր վկայակոչեց` հիմնավորելու համար, թե ինչու չի ընդունում իրենց նախագիծը: «Կառավարության կողմից դիմադրությունն այս անգամ շատ ավելի թույլ էր, քան երբևէ: Բայց եթե այդքան վստահ եք, որ մեծամասնություն եք կազմելու, ժողովուրդը խելագարվում է ձեզ համար, ուրեմն` ընդունեք մեր առաջարկությունները»,- կոչ արեց պարոն Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ եթե ՀՅԴ-ն իսկական ընդդիմություն լիներ, ապա նրանց «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերությունը խնդիրներ կունենար, իսկ կուսակցությունում էլ չէին լինի մի շարք օլիգարխներ, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Դաշնակցության մեջ օլիգարխ չկա: Դաշնակցության մեջ կան մարդիկ, որոնք ավելի հարուստ են, քան մյուսները, բայց օլիգախ` հայաստանյան առումով չկա: Օլիգարխը Հայաստանում իշխանության հետ սերտաճած մարդն է: Եթե ոմանք կարծում են, որ դաշնակցականները, ի տարբերություն այլ քաղաքացիների, պետք է սարերում վրանների մեջ ապրեին, մոսիններն ուսին գցած, պատրոնդաշը երգելիս, ապա դա այդպես չէ: Մեր մեջ կան մտավորականներ, կան գրողներ, կան բիզնեսմեններ, որոնց մի մասն անհաջողակ է և կորցնում է կարողությունը, իսկ մյուս մասը հաջողակ է»:

Նա դրական գնահատեց փաստը, որ երկրում կուսակցական պատկանելության համար անմիջապես չեն ձերբակալում: «Օրինակ` մենք ստիպված ենք եղել մարզերից մեկում ցույց անել, որովհետև բոլոր դաշնակցական պաշտոնյաներին մարզպետը հեռացրել էր աշխատանքից` դաշնակցական լինելու համար»,- հայտարարեց նա` հավելելով, որ ՀՅԴ-ականներն էլ են նեղություն կրում, ուղղակի հասարակությունն այս ամենը չի տեսնում:

«Ուղղակի մենք նվնվալու սովորություն չունենք»,- մեկնաբանեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում