ԱՎԾ-ն ամփոփել է 2014թ.-ին նորածիններին ավելի հաճախ տրված անունների ցանկն ըստ սեռի:
Անցած տարի աղջիկներին ամենից շատ անվանել են Նարե, երկրորդ հորիզոնականում է Միլենան, երրորդում՝ Մարին: Հաճախ տրվող անուններն են՝ Մանե, Անի, Մարիա, Մարիամ, Անահիտ, Էլեն, Անգելինա:
Ընդունված անուններ են նաև Աննան, Եվան, Գայանեն, Մերին, Նատալին, Լիլիթը, Գոհարը, Սոնան, Սուսաննան, Հասմիկը, Վիկտորյան, Կարինեն, Սոֆին և այլն:
Նշենք, որ ցանկում կան նաև նման անուններ՝ Լյուսի, Մոնիկա, Կարինա, Լիլի, Արինա և նման անուններ, որոնք մասսայական են դարձել վերջին մի քանի տարիներին:












































