Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Chicago tribune. Հոլոքոստի թանգարանը լուսաբանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը

Փետրվարի 8-ին Իլինոյսի Հոլոքոստի թանգարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գիտաժողով: Ինչպես հայտնում է armeniangenocide100.org-ը՝ Chicago Tribune պարբերականը մեծ անդրադարձ է գիտաժողովին ու Հոյոց ցեղասպանության պատմությանը: Պարբերականում լույս տեսած հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:

«Գրեթե մեկ դար ապրած, եզակի և որքան հնարավոր է հնացած, սարսափելի մի սև-սպիտակ լուսանկար. անմարդկային այնպիսի երևույթի փաստագրություն, որը մարսելը հնարավոր չէ: Մի կնոջ և երկու երեխաների անշնչացած, սովամահ եղած մնացորդներ: Նրանք 1915-ին թվագրվող Հայոց ցեղասպանության ակնհայտ զոհերն են:

Դժբախտաբար, զանգվածային ցեղասպանությունները (օրինակ, Հոլոքոստը՝ Նացիստական Գերմանիայի բարբարոսությունները հրեաների դեմ) ունեն համակարգված և դաժան սպանությունները, ժողովրդագրությանը կտրուկ վնաս պատճառելու փորձերը վավերագրող լուսանկարները:

«Ցեղասպանությունների չափման միավորը կարող է տարբերվել, կարող են տարբեր լինել դրանց հետևանքները, բայց կան դրանք բնորոշող ընդհանուր տարրեր, որոնք ամենատեսանելինն են, – ասում է Շանթ Մարտիրոսյանը՝ «Մերձավոր Արևելք» հիմնադրամի խորհրդի նախագահը:

Հայոց ցեղասպանության ամենաերևելի տարբերությունն այն է, որ թուրքական կառավարությունը հրաժարվում է ցեղասպանություն համարել պատմության այդ սարսափելի հատվածը: Թուրքիան ընդունում է, որ եղել են անմարդկային սպանություններ, բայց պնդում է, որ դրանք ոչ թե որևէ թիրախային խմբի դեմ նախապես պլանավորված գործողություններ էին, այլ պատերազմի անդառնալի հետևանքները: Այս պնդման հետ, սակայն, համաձայն չէ պատմաբանների մեծ մասը և ճշմարտությունը ճանաչել պահանջող հայերը:

Հայոց ցեղասպանության ընթացքում դաժանաբար ոչնչացվել է գրեթե 1.5 մլն հայ: Մի շարք աղբյուրների համաձայն ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ: 1923թ. նրանց թիվը զգալիորեն նվազել է կոտորածների և տեղահանությունների պատճառով: Մինեսոտայի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի հետազոտությունների համաձայն 1914թ. Կայսրությունում ապրում էր 2.1 մլն հայ, իսկ 1922-ին մնացել էր ընդամենը 387.800-ը:

Ըստ Հայոց ցեղասպանություն ուսումնասիրող գիտնական Պիտեր Բալակյանի՝ Թուրքիայում ընդամենը 30.000-40.000 հայ է մնացել:

Լեհ-հրեական ծագում ունեցող իրավաբան Ռաֆայել Լեմկինն առաջինն էր, որ կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը 1944-ին՝ նկարագրելու հայերի և ասորիների համակարգված ոչնչացումը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո:

«Լեմկինն իսկապես մեծ գործ է արել՝ մտածելով հայերի ոչնչացման մասին, – ասաց Բալակյանը,- Դա մեծ դեր խաղաց նրա կյանքում»:

Հոլոքոստի թանգարանը նվիրված է ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ցեղասպանության պատմությունը պահպանելով, այլև նկարագրում է իր առաքելությունը «Հիշելով անցյալը՝ փոխել ապագան» արտահայտությամբ:
Առաքելության երկու մասերն էլ վերաբերում են Հայոց ցեղասպանությանը: Քանի դեռ ճշմարտությունն ընդունված չէ, պատմությունն արատավորված է, իսկ ապագան՝ դրա ազդեցության տակ:

Բալակյանը, ընդօրինակելով Հրեական հոլոքոստից փրկված Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելին, համարում է, որ ցեղասպանության հերքումը ցեղասպանության վերջին քայլն է:

Հայոց ցեղասպանության սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը: Այդ օրը թուրքական կառավարությունը ձերբակալել, ապա գնդակահարել է հարյուրավոր հայ մտավորականների: Պատմաբաններն ասում են, որ դա հիմք է դրել ամբողջ Թուրքիայում հայերի ագրեսիվ հետապնդումներին:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ՇՈԱ հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Սթիվեն Սմիթը նշում է, որ ընդամենը 30 տարի է ընկած Հայոց ցեղասպանության մեկնարկի և Հոլոքոստի ավարտի միջև:

«Shoah» հիմնադրամը կարևոր դեր է խաղացել Հայոց ցեղասպանության վկաների արձանագրությունները պահպանելու գործում: Փետրվարի 8-ին տեղի ունեցած գիտաժողովին մասնակիորեն ցուցադրվեց այդ վայրագությունները տեսած վկայի հարցազրույց: «Աչքերովս եմ տեսել հարևանուհուս… նրանք բռնեցին նրան մազերից և նետեցին կրակի մեջ»,- հիշում է նա: Հիշում է նաև տեղահանությունների ժամանակ գնացքում մահացած իր 4-ամյա քրոջը, որին թաղել են երկաթգծերի մոտ:

Թանգարանի գիտաժողովին անդրադարձան նաև Ամերիկայի արձագանքին Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո:

«Մերձավոր Արևելքի հիմնադրամի» (Այն ժամանակ՝ «Մերձավոր Արևելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտե») շնորհիվ արտակարգ իրավիճակի ընթացքում համապատասխան ծառայությունների համար հավաքվել էր ավելի քան 117 մլն ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է այսօրվա 1.25 միլիարդ ԱՄՆ դոլարին:

Փրկվեցին ավելի քան 1 մլն հայ փախստականներ՝ ներառյալ 132.000 որբեր: Այս իրավիճակը հիմք դրեց քաղաքացիական և սոցիալական արդարությանն ու բարեգործական մոդելի ձևավորմանը:

Փետրվարի 8-ին գիտաժողովի մասնակիցների մեծ մասն ուներ հայկական ծագում: Նրանք եկել էին ավելի շատ իմանալու Հայոց ցեղասպանության մասին և աջակցելու դրա ճանաչմանը:

Ըստ միջոցառման ներկայացուցիչների՝ որոշ երկրներ, որոնց թվում է նաև ԱՄՆ-ն, հիմնականում մեղադրվում են նրա համար, որ չեն ընդունում կատարվածը Թուրքիայի հետ հարաբերությունները չվնասելու համար:

«ԱՄՆ Կոնգրեսը չի մոռացել այս ցեղասպանության մասին»,- վստահեցնում է ԱՄՆ կոնգրեսի՝ հայկական հարցերով զբաղվող «Հայկական կոկուս» երկկուսակցական խմբի Ռոբերտ Դոլդը: Վերջինս Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն աջակացող առաջատարներից է: «Այս բանաձևը լույս կսփռի ցեղասպանության հերքման վրա և ցույց կտա, որ ԱՄՆ Կոնգրեսը ճշմարտության կողմնակից է», – ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում