Ամերիկացի զինվորը, որն Իրաքում ծառայության ժամանակ կորցրել էր երկու ձեռքերն ու ոտքերը, պատմել է, որ ամերիկյան վիրաբուժության պատմության մեջ ամենադժվար՝ ձեռքերի փոխպատվաստման վիրահատությունն իրեն դարձյալ կյանք է պարգևել՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա խոստովանությամբ՝ ինքն անհամբերությամբ սպասում է այն պահին, երբ նորից կլողա և կնստի ղեկին:
36-ամյա Բրենդան Մարոկկոն վերջույթներից զրկվել էր 4 տարի առաջ՝ Իրաքում բեռնատարի պայթելուց հետո:
Մահացած դոնորից ձեռքերի փոխպատվաստման վիրահատությունը տևել է 13 ժամ:








































