Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

«Մարտ-ապրիլ ամիսներին արտահերթ ընտրություններ կլինեն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Պարոն Եղիազարյան, Ձեր կարծիքով՝ ինչի՞ արդյունք են վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բռնությունները՝ ազատամարտիկներին ծեծելուց մինչև Բերձորում տեղի ունեցածն ու Արտակ Խաչատրյանի դեպքը:

– Ամենայն հավանականությամբ՝ մենք արտահերթ ընտրություններ կունենանք:

Ե՞րբ:

– Հավանական է՝ մարտ-ապրիլ ամիսներին: Չէ՞ որ մենք սահմանադրական բարեփոխումների ենք պատրաստվում:

Իսկ ինչո՞ւ պետք է հենց մարտ-ապրիլ ամիսներին արտահերթ ընտրություններ լինեն:

– Դա արդեն ուրվագծված է, եթե, իհարկե, հետ չկանգնեն սահմանադրական փոփոխություններից:

Սերժ Սարգսյանն ասել է, որ փետրվար-մարտ ամիսներին կանդրադառնա սահմանադրական փոփոխություններին: Այդ ժամկե՞տը նկատի ունեք, որ ասում եք, թե՞ գարնանը արտահերթ ընտրություններ կլինեն:

– Այո: Ես կարծում եմ, որ հակառակ դեպքում անիմաստ էր կազմակերպել այս ծեծուջարդի ողջ շղթան:

Բայց ծեծում են որ ի՞նչ լինի:

– Որպեսզի դուք վախենաք, ես վախենամ: Պարզապես ապահով Հայաստանում վախի մթնոլորտը լինի բավարար չափի:

– Իսկ դրա նպատակը ո՞րն է:

– Կապահովագրեն սպասվող կեղծիքները: Որ ժողովուրդը վախենա պայքարել կեղծիքների դեմ:

– Իսկ իշխանություններն ինչո՞ւ պիտի գնան արտահերթ ընտրությունների:

– Սահմանադրական բարեփոխումներից հետո դրա կարիքը կառաջանա: Չէ՞ որ մարդիկ կան, ովքեր ցանկանում են հավերժ իշխել Հայաստանում: Միայն այդ փոփոխություններով Սերժ Սարգսյանը կկարողանա իր քաղաքական կյանքը երկարացնել ու հավերժացնել: Ուրիշ ճանապարհ չունի: Այդ փոփոխություններից հետո մեր երկիրը պետք է լինի խորհրդարանական: Ձեզ համար պարզ չէ՞, թե ինչու են ցանկանում սահմանադրական փոփոխություններ անել ու խորհրդարանական կառավարման համակարգ ներդնել: Խորհրդարանական երկրում որոշողը լինում է խորհրդարանի նախագահը:

Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ սահմանադրական փոփոխություններից հետո իշխանությունները չեն շարունակի կառավարել մինչև 2017-2018թթ. հերթական ընտրությունները:

– Ես չեմ կարծում, թե ժողովուրդն այս վիճակում՝ երբ մենք ունենք 86 հազար ծայրահեղ աղքատ բնակչություն, թույլ կտա, որ ընտրությունները հասնեն մինչև այդ ժամանակ: Ես չեմ կարծում, որ Հայաստանի աղքատ մարդիկ ցանկանում են, որ այս իշխանությունն ու Ս. Սարգսյանը հավերժ ղեկավարեն: Շատ լուրջ ու բարդ գործընթացներ են գնում: Եվ մտածում եմ՝ ժամանակն է, որ ընդդիմությունը պահանջի արտահերթ ընտրություններ:

– Պարոն Եղիազարյան, Ձեր ասած արտահերթ ընտրությունները ընդդիմությա՞ն պահանջով են լինելու, թե՞ արդեն սահմանադրական փոփոխություններից հետո իշխանությունների համար դա նպատակահարմար կլինի:

– Երկուսն էլ ուժի մեջ են: Ընդդիմությունը պետք է դա պահանջի, որպեսզի ի վերջո մենք ձևավորենք մի Ազգային ժողով, որտեղ մեծամասնությունը կլինի ժողովրդի կողմից ընտրված:

Իսկ ինչո՞ւ եք համոզված, որ արտահերթ ընտրությունների ժամանակ գործող իշխանությունները չեն հաղթի և Ձեր ասած այդ կեղծիքները չեն կիրառի:

– Նախ՝ դանակը հասել է ոսկորին: Այսպես շարունակել չի լինի: Բնակչության այսպիսի աղքատ ու սոված վիճակով երկար շարունակել չի լինի: Ի վերջո՝ հայ ժողովուրդն այդ մի մարդու գերի՞ն է: Որպեսզի այդ մարդը իշխի, կործանե՞նք այս երկիրը:

Բայց իշխանություններն էլ ցանկանում են շարունակել իրենց կառավարումը, ինչը ավելի քան 15 տարի նրանց հաջողվել է: Եվ իշխանությունների հնարավորությունները շատ ավելին են՝ շնորհիվ իրենց ունեցած լծակների:

– Հաջողվել է, բայց Մարտի 1 է եղել, Հոկտեմբերի 27 է եղել, գնդակահարություններ են եղել: Հիմա էլ այս ծեծն ու ջարդը դրա շարունակությունն են հայոց աշխարհում:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Բերձորում տեղի ունեցած դեպքերը: Շատերը միաժամանակ չեն ընդունում ոչ Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնությունը, ոչ էլ Արցախի իրավապահների կողմից նրանց ծեծի ենթարկելու քայլը:

– Ժ. Սեֆիլյանը թե Հայաստանում, թե Արցախում ազատ շարժվելու իրավունք ունի, և ոչ ոք իրավունք չունի խանգարել նրա ազատ տեղաշարժին: Պետք չէր Արցախի համար պայքարող հերոսին իր կնոջ և երեխաների մոտ ծեծի ենթարկել: Այդպես միայն թուրքը կարող էր անել: Բակո Սահակյանը Արցախում ընտրված նախագահ է, մինչ օրս նա իրեն ոչ մի բանով չէր վարկաբեկել, իսկ այդ ծեծի կազմակերպիչները վարկաբեկեցին նաև Բ. Սահակյանին: Եվ այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ մինչ բերձորյան դեպքերը Արցախը լրջագույն առավելություն ուներ Ադրբեջանի հանդեպ՝ որպես նորաստեղծ ժողովրդավար երկիր: Դժբախտաբար, այս դեպքը ինչ-որ տեղ վտանգեց այդ առավելությունը:

– Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ զարգացումներ են սպասվում Հայաստանի ներքաղաքական կյանքում:

– Ոչ մի լավ զարգացում: Մաֆիան չի հանձնվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում