Ուկրաինան պատրաստ է ռազմական դրություն սահմանել, եթե իրավիճակը Դոնմասում սրվի: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կառավարության նիստին:
«Կարող եմ նշել, որ և՛ ես, և՛ կառավարությունը, և՛ Գերագույն Ռադան պատրաստ ենք որոշում կայացնել երկրի՝ ռազմական դրության անցնելու վերաբերյալ»,- ասել է նախագահը:
Նրա խոսքով՝ Ուկրաիան պետք է պատրաստ լինի երկու տարբերակներին էլ՝ «և՛ խաղաղության, և՛ երկրի պաշտպանությանը»:
Պորոշենկոն նշել է, որ հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը պարզ կդառնա Մինսկի հանդիպումից հետո:
Հիշեցնենք, այսօր Բելառուսի մայրաքաղաքում տեղի կունենա «Նորմանդական քառյակի» հանդիպումը՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների մասնակցությամբ:







































