Դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին ոչ միայն զարդարել է Ms. Mag պարբերականի նոր համարը, այլև ամսագրի հետ խոսել է մանկական բռնության և իրավունքների խախտման վերաբերյալ իր դիրքորոշման մասին: Այդ թեման բավական հոգեհարազատ է Ջոլիին, քանի որ նա վերջերս եղել է «Դիֆրեթ» ֆիլմի պրոդյուսերը, հայտնում է viva.ua-ն:
Ֆիլմը հիմնված է եթովպացի աղջկա իրական պատմության վրա, որին առևանգել և բռնի կերպով են ամուսնացրել առևանգիչի հետ: Ֆիլմում բավական արդիական թեմա է շոշափվում, քանի որ աշխարհի շատ երկրներում բռնությունը և հարկադիր ամուսնությունը հաճախադեպ է:
«Երբ առաջին անգամ տեսա ֆիլմը, ցուցադրված պատմությունից ազդվել էի լացելու չափ: Ես չէի կարողանում հավատալ, որ աղջիկները ենթարկվել են այդպիսի դաժան վերաբերմունքի և բռնության: Բայց տխրության արցունքները շատանում էին, երբ տեսնում էի, թե նրանք ինչպես էին պայքարում իրենց իրավունքների համար, և որքան շատ բան են արել ապագայի կանանց համար»,- ասել է Ջոլին:








































