Ղազախստանի պետական բյուջեի ծախսերը պետք է կրճատվեն 700 մլրդ տենգեով (մոտ 3,8 մլրդ դոլար): Tengrinews-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կառավարության ընդլայնված նիստի ժամանակ:
«Եկեք նոր նախաձեռնությունները հետաձգենք մինչև լավագույն ժամանակներ: Մինչև վերջ հասցնենք այն, ինչ մտածված է: Դա վերաբերում է նաև պետական մարմիններին, ակիմատներին, ազգային ընկերություններին: Կառավարությանը հրահանգում եմ պետական բյուջեի 2015 թ. ծախսերը կրճատել 700 մլրդ տենգեով կամ ընդհանուր ծախսերի 10%-ի չափով: Դրա հետ մեկտեղ ոչ մի տենգեով չպետք է ձեռք տրվի ժողովրդի հանդեպ պետության սոցիալական պարտավորություններին»,- ասել է Նազարբաևը:







































