Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանում բացվել է փոփ աստղ Թեյլոր Սվիֆթի արձանը։ Նա դարձել է զվարճության կապիտան՝ հայտնում է Time-ը։
«Գրեմմիի» մրցանակակիր երգչուհու արձանն ամեն օր կզգեստափոխվի։ Նրա հագին կհայտնվեն Shake It Off երգի տեսահոլովակի բազմազան հագուստները։ Երկրպագուները հնարավորություն կստանան տեսահոլովակում առկա պարագաներով ստանալ տեսանյութի իրենց տարբերակը։
Լոնդոնցիները արձանը կտեսնեն փետրվարի 14-22-ը, որից հետո այն կտեղափոխվի իր մշտական տուն՝ Օռլանդոյում գտնվող թանգարանի մասնաճյուղ։











































