Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Պոլիտեխնիկում անցկացված ստուգումների արդյունքները՝ շուտով․ Հովհ․ Թոքմաջյանի համար լավ ժամանակներ չեն

Նախորդ տարվանից Պոլիտեխնիկական համալսարանում սկսված խնդիրները հանգուցալուծում կստանան ապրիլ-մայիս ամիսներին, երբ բուհի ռեկտորի ընտրությունները կկայանան: Բուհում սկանդալ ծագեց այն ժամանակ, երբ Facebook-ում հայտնվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի և համալսարանի աշխատակիցներից մեկի ինտիմ խոսակցությունը: Այդ երկխոսության մեջ վիրավորական արտահայտություն կար նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հասցեին:

Գործով քննությունն ընթացքի մեջ է: Մեզ հետ զրույցում Հովհաննես Թոքմաջյանը նշել է, որ սեպտեմբերի 5-ին իր անունից իր ֆեյսբուքյան էջը ջարդելով՝ մտացածին տեղեկատվություն է տարածվել, որի փաստով քրեական գործ է հարուցվել, տեղեկատվությունը մեծ հնչեղություն է ձեռք բերել: «Կան մարդիկ, որ ցանկացել են պոլիտեխնիկը վերածել ճահճի, որպեսզի «ձուկ» որսան, դա թույլ չենք տա…»,- ասել է Հովհաննես Թոքմաջյանը:

Բուհի ռեկտորի ընտրությունների օրը դեռ պարզ չէ, քանի որ մրցույթը դեռ հայտարարված չէ: Ինչպես տեղեկացրել ենք, Պոլիտեխնիկական համալսարանը դարձել է հիմնադրամ, հոգաբարձուների խորհուրդը մարտ ամսին կձևավորվի, իսկ ընտրությունները նախատեսված են ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին:

Սեպտեմբերի 5-ի իրադարձություններից հետո բուհում նոր խնդիրներ, սկանդալներ ծագեցին: Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանն ահազանգեց, որ ռեկտորի սեքս սկանդալի համար փորձում են իրեն մեղադրել և արշավ են սկսել նաև պրոռեկտոր, ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանի դեմ:

Դեկտեմբերին թվում էր՝ կրքերը բուհում հանդարտվել են: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՊՃՀ-ի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը ասաց՝ Պոլիտեխնիկի մեծագույն արժեքը ուսանողությունն է, Պոլիտեխնիկի մեծագույն արժեքը բոլոր ժամանակներում եղել և մնում է ուսանողությունը՝ իր բացառիկ կուռ համախմբվածությամբ և կառուցիկ ինժեներական մտքով:

Սակայն վերջին շրջանում Պոլիտեխնիկական համալսարանում նոր խնդիր է ծագել Հովհաննես Թոքմաջյանի և ուսանողական խորհրդի միջև։ Ուսանողական խորհրդի նախագահ, ասպիրանտ Գոռ Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ուսխորհրդի ղեկավարումը բուհի ռեկտորատն իր ձեռքն է փորձում վերցնել: Նա նշեց, որ 20 տարիներին բուհն ունի ուսանողների ինքնակառավարման մարմին, որը միշտ իր աշխատանքի մեջ շոշափել է ուսանողների շահերը, բուհի անունը միշտ բարձր պահել:

«Հարցեր առաջացան այն ժամանակ, երբ մենք մեր ինքնավարությունը և ՀՀ օրենքները պահելու համար որոշեցինք շարժվել մեր օրենքներով և գիտական խորհրդի անդրանիկ նիստում առաջին և երկրորդ օրակարգային հարցերում, ուսանողական գիտական ընկերության կանոնակարգի մասին, խոսվում էր մեր ինքնավարության մասին: Առաջինում նշված էր, որ գիտական խորհուրդը պետք է ուսանողական խորհրդի ստեղծման և գործունեության կարգը հաստատի, երկրորդում՝ ուսանողական գիտական ընկերության կանոնակարգն էին դրել հաստատելու: Դա այն դեպքում, երբ օրենքին հետևելով, օրենքով սահմանված կարգով, ամսի 2-ին ուսանողական խորհուրդը ներկայացրել էր նախարարի հաստատմանը («Կրթության մասին» օրենքի հոդված 28.10, և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ կետ)»,- ասաց ուսխորհրդի նախագահը:

Նա նշեց, որ թեև ռեկտորի պաշտոնակատարին տեղեկացրել են, այնուամենայնիվ, հարցը դրեցին քվեարկության և քվեարկեցին՝ ի վնաս ուսխորհրդի, որից հետո դիմել են նախարարության: Նախարարությունը դեռ չի արձագանքել: Այնուամենայնիվ, Գոռ Վարդանյանի խոսքով, լարված մթնոլորտը բուհի ներսում պահպանվում է, լարվածությունը շարունակվում է:

Ռեկտորի պաշտոնակատարի նշանակման 11 ամիսների ընթացքում ուսանողական խորհուրդն աջակցել է ռեկտորին ծագած խնդիրների և հարցերի ժամանակ: Հիմա ուսխորհրդի նախագահը հարց է տալիս՝ լեգիտիմը մե՞նք ենք, թե՞ պաշտոնակատարը, որը նշանակված է, ոչ թե ընտրված:

«Քանի որ մոտ ապագայում ռեկտորի ընտրություններ են, և ուսանողական համակազմը ուսանողական խորհրդով ներկայացնում է ուսանողությունը՝ ութ հոգու միջոցով, այդ ութ հոգու ներկայացնելու հարցն է, և փորձում են 25 տոկոսի հարցը ապահովագրել: Այլապես ինչո՞ւ հիմա առաջացան այս հարցերը, երբ 11 ամիսների ընթացքում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում այս հարցը չի առաջացել»,- ասաց Գոռ Վարդանյանը:

Երկուշաբթի ռեկտորի պաշտոնակատարը հրաման է տվել գիտական խորհրդի որոշումը ժամանակավորապես կասեցնելու մասին և դիմել է նախարարություն:

Ուսանողական խորհրդին ձեռք չի տալիս, որ բուհը հայտնվել է լրատվամիջոների ուշադրության կենտրոնում: Իսկ մեր ունեցած տեղեկություններով՝ բուհի խնդիրները, վատառողջ մթնոլորտը հոգնեցրել և հիասթափեցրել են նախարարին: Բուհում վերջին մի քանի ամսիներին արդեն չորս սկանդալ է առաջացել՝ սկսած սեքս-սկանդալից, դասախոսների ազատումից, ուսխորհրդի հետ ծագած խնդիրներից: Եվ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ դեկտեմբերին շնորհավորում են բուհի ուսխորհրդի 20-ամյակը, այդ ժամանակ ուսխորհուրդը լեգիտիմ էր, փետրվարի սկզբին այլևս լեգիտիմ չէ՞:

Մեր ունեցած տեղեկություններներով՝ ԿԳ նախարարությունն այս օրերին բուհում անցկացրած ստուգումներն ավարտվել են: Առաջիկայում կհրապարակվեն ստուգումների արդյունքները: Միջանկյալ արդյունքներն արդեն պատրաստ են: Ուսումնասիրություններն ավարտվել են:

Ամբողջ պայքարը ռեկտորատի և ուսխորհրդի միջև առաջիկա ընտրություններին հոգաբարձուների խորհրդում ուսանողների՝ 25 տոկոս ձայնի ապահովումն է, և ամբողջ խնդիրը ոչ թե կանոնադրությունն է, այլ ընտրությունները:

Թե ով կլինի ՀՊՃՀ-ի ռեկտորը՝ դժվար է ասել, բայց միանշանակ է, որ Հովհաննես Թոքմաջյանի համար լավ ժամանակներ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում