Մադոննան մեկնաբանել է մերկ ազդրերի հետ կապված դեպքը Grammy-2015-ի ժամանակ:
Երգչուհու խոսքով՝ ինքը ընդամենը ուղղել է Givenchy-ի իր զգեստը՝ ենթադրելով, որ լուսանկարիչներն արդեն ավարտել են նկարահանումը, գրում է spletnik.ru-ն:
«Ես չեմ ձգտել ցուցադրել իմ մերկ հինգերորդ կետը. ի վերջո, այն բոլորը վաղուց տեսել են: Հիմա մեծ ազդրերի կուլտ է, այնպես չէ՞: Ահա ես էլ մի քիչ խուլիգանություն արեցի»,- ասել է Մադոննան:
Հարկ է նշել, որ Մադոննան կարմիր գորգին իր կերպարներին մոտենում է մեծ ֆանտազիայով՝ հագնելով տարօրինակ, ժամանակ առ ժամանակ՝ անհեթեթ զգեստներ:


Օրինակ՝ ամենասկանդալային լուքերից մեկը եղել Կաննի կինոփառատոնին՝ 1991-ին, ներքնազգեստի ոճով հայտնվելը:

Զարմանք ու ծիծաղ էր հարուցել նաև նրա Louis Vuitton անսամբլը, որ նա ընտրել էր Met Costume Institute Gala-ի համար 2009-ին:


2013թ, երգչուհու Givenchy-ի զգեստը Met Costume Institute Gala-ին դարձյալ համարվել էր ամենաանհաջողներից մեկը:

Մադոննայի հաջորդ սկանդալային տեսքը Billboard Awards 2013 մրցանակաբաշխության ժամանակ էր:
Վերջապես, քննադատները երգչուհու ոճը չէին գնահատել նաև 2014թ. Grammy-ի ժամանակ:














































