Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը սեպտեմբերին առաջին անգամ պետական այցով կմեկնի ԱՄՆ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հայտարարությունը հետևել է Չինաստանի ղեկավարի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազրույցին: Սի Ցզինպինն ընդունել է Օբամայի առաջարկը՝ հայտնում է «Սինհուա»-ն:
2013թ. հունիսին ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Կալիֆոռնիայում:











































