Հնդկաստանի Գերագույն դատարանն իր ընդունած որոշմամբ արգելել է մուսուլմանների բազմակնության պրակտիկան։ Համաձայն իսլամական սովորույթի՝ տղամարդը կարող է 4 կին ունենալ։
Վճռում ասվում է. «Այն, ինչ պաշտպանվում է 25-րդ հոդվածով (ցանկացած կրոնի դավանելու իրավունք), վերաբերում բացառապես կրոնական հավատքին և չի տարածվում կրոնական պրակտիկայի վրա, որը հակասում է հասարակական կարգի սկզբունքներին, բարոյականությանը և առողջությանը։ Պոլիգամիան կրոնի բաղկացուցիչ մաս չէ»։
Վճիռը թույլ է տալիս հեռացնել պետական ծառայողներին, եթե նրանք առաջինին զուգահեռ կնքեն երկրորդ ամուսնությունը՝ փոխանցում է Mignews-ը։






































