Եվա Լոնգորիան L’Officiel Hommes ամսագրի շապիկին է: Նույնիսկ ամսագրի անձնակազմի համար է բարդ որոշել, թե նա որ կերպարում է ավելի գեղեցիկ՝ դասակա՞ն, թե՞ նոր՝ կարճ սանրվածքով կերպարում:
Եվայի կարճ սանրվածքով, սակայն, նրա երկրպագուներին այլևս չես զարմացնի: Նախորդ տարի նա նման սանրվածքով նկարներ է ներբեռնել Twitter-ի իր էջ: Բազմաթիվ երկրպագուների «հարձակումներից» հետո Եվան խոստովանեց, որ դա ընդամենը կեղծամ է: Սակայն, միևնույն է, նրան շատ է սազում:
Նկարահանման համար Եվան կրել է էրոտիկ ոճի կարճ հագուստներ, ինչպես նաև պիջակ:











































