ԱՄՆ-ի դատարանը հավանության է արժանացրել բրիտանական BP ընկերության և իշխանությունների միջև կնքված համաձայնագիրը, որի համաձայն՝ էներգետիկ կորպորացիան իրեն մեղավոր է ճանաչում 2010թ-ի ապրիլ ամսին Մեքսիկական ծոցում նավթի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 11 աշխատակիցների չկանխամտածված սպանության մեջ: Այս մասին է տեղեկացնում CNN-ը:
«Նոր Օռլեանի ֆեդերալ շրջանի դատավորը երեքշաբթի օրը հավանության է արժանացրել համաձայնագիրը, համաձայն որի՝ ВР-ն իրեն մեղավոր է ճանաչում 11 մարդու մահվան մեջ և համաձայնում է ռեկորդային տուգանք՝ 4,5 միլիարդ դոլար վճարել Մեքսիկական ծոց նավթի արտահոսքի համար: ВР-ն համաձայնել է այս համաձայնագիրը կնքել նոյեմբեր ամսին»,- տեղեկացնում է հեռուստաալիքը՝ մեջբերելով դատարանի որոշումը:
Դատավորի որոշում կայացնելուց առաջ՝ երեքշաբթի օրը կայացած նիստում ելույթ են ունեցել զոհված աշխատողների հարազատները:








































