Հունաստանի խորհրդարանը քվեարկել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած կառավարության օգտին: Նրան աջակցել են 300 պատգամավորներից 162-ը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Կողմ են քվեարկել միայն երկկուսակցական կառավարության պատգամավորները, որի կազմում մտնում են արմատական ձախերի ՍԻՐԻԶԱ կոալիցիան (149 տեղ) և «Անկախ հույներ»-ը (13 տեղ): Դեմ են քվեարկել ընդդիմադիր 137 պատգամավորներ:











































