Վերջերս ներկայացվել է մոլորակները նվաճելու մի շարք հավակնոտ ծրագրեր։ Նախատեսվում է Մարսի վրա բազաների տեղակայում, երկնային աստերոիդների վրա օգտակար հանածոների հանքավայրերի որոնում։
Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը սարքավորումներ է մշակում՝ այլ մոլորակների վրա հորատման և շինարարական աշխատանքներ կատարելու համար։
Այդ աշխատանքների համար հիմնվել է RASSOR ռոբոտ-էքսկավատորը։ Սարքավորման նախատիպը փորձարկվում է Ֆլորիդայի Kennedy Space կենտրոնում։ Այն դեռ պատրաստ չէ տիեզերք ուղևորվելու համար, սակայն կանխատեսվում է, որ խոստումնալից արդյունքներ կարող է ցուցաբերել։
Մասնագետները կարծում են, որ ռոբոտը հաջողություններ կարող է գրանցել Մարսի վրա։












































