«Առաջին ջատագովներից մեկը ես եմ, որ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության այն հատվածը, որն ուղղակիորեն կապված է ռուբլու հետ և ազդում է փոխարժեքի վրա, միջնորդավորված արտարժույթով լինի հենց ռուբլի-դրամ փոխհարաբերությունների մասով: Դա կարող է էականորեն մեղմել Հայաստանի արժույթի նկատմամբ արտարժութային ճնշումը»,- գազի գումարը ռուբլով վճարելու հարցի վերաբերյալ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ պաշտոնական տեղեկատվություն չունի՝ արդյոք այդ հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ, բայց լավ կլիներ, որ քննարկված լիներ, և լուծման բանաձև ունենային:











































