Երկու ընտանիքներ, որոնց երեխաներին Ֆրանսիայի Կանն քաղաքի ծննդատանը 20 տարի առաջ շփոթել է բուժքույրը, 1.88 մլն եվրո փոխհատուցում կստանան`պահանջած 12 մլն եվրոյի փոխարեն: Այս մասին գրում է France Presse-ը:
Մանոնը և Մելանին լույս աշխարհ են եկել 1994-ի հուլիսին: Երբ երեխան 10 տարեկան էր, հայրը ԴՆԹ թեստ է անցկացրել, քանի որ նա ամենևին էլ նման չէր իրեն: Անալիզը հաստատեց, որ տղամարդն աղջկա կենսաբանական հայրը չէ: Նույնը տեղի ունեցավ նաև մոր պարագայում:
Փնտրելով և գտնելով իրենց կենսաբանական դստերը` ընտանիքը պարզել է, որ երեխաներին դեռևս ծննդատանը շփոթել են բժիշկները:











































