Հանրապետության տարածքում` հունվարի 30-ի գիշերը, փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը Սյունիքում սպասվում են տեղումներ` առավելապես ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 10-15 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք և մառախուղ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, փետրվարի 2-ի գիշերը նույնքանով կբարձրանա, 3-ի գիշերը նույնքանով կնվազի:
Երևանում` հունվարի 30-ի գիշերը, փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ: Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:










































