Դերասանուհին, որը 5 ամիս առաջ ունեցել էր իր առաջնեկին, ցուցադրել է հիանալի կազմվածքը՝ հայտնում է korrespondent.net-ը:
Սկարլետ Յոհանսոնը դարձել է W Magazine-ի մարտյան համարի հերոսուհին:
Դերասանուհին, որը չի վախենում համարձակ մտահղացումներից, վերամարմնավորել է Դեբի Հարրիին՝ Blondie խմբի լեգենդար մենակատարին:
Ֆոտոսեսիայի հեղինակներն են լուսանկարիչներ Մերտ Ալասն ու Մարկուս Պիգոտը:
Դերասանուհին կեցվածք է ընդունել էքստրավագանտ կերպարներում, որոնք ընդգծում են նրա կազմվածքը, որը չի փոխվել հղիությունից ու ծննդաբերությունից հետո:














































