Պաշտոնապես հաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի 28-րդ տուրի ժամանակացույցը:
Վերոգրյալ տուրում կայանալու է Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ «Էլ կլասիկո»-ն: Խաղը կայանալու է մարտի 22-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Հանդիպումը կայանալու է «Կամպ Նոու» մարզադաշտում: Հիշեցնենք, որ 22-րդ տուրից հետո «Ռեալ»-ը 54 միավորով գլխավորում է աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնա»-ն ունի 53 միավոր:




































