Այժմ, երբ Ջեսիկա Սիմփսոնը սպասում է իր երկրորդ երեխային, լույս է տեսել նրա՝ հղիների համար նախատեսված հագուստի հավաքածուն: Նախկինում նրա ստեղծած կոշիկի հավաքածուն ևս Ջեսիկային մեծ եկամուտ էր բերել։ Երգչուհին հայտնի է նաև որպես հաջողակ դիզայներ:
Իր նոր հավաքածուում աստղն ուշադրություն է դարձրել բնական գործվածքների և առօրեական ուրվագծերի վրա: Գերակայող են պայծառ և վառ գունային գամաները, և դա տրամաբանական է՝ չէ՞ որ հագուստները նախատեսված են ամռան համար:








































