Microsoft ընկերությունը Windows 10 օպերացիոն համակարգի տարբերակի մշակումը կավարտի հունիսին: Այս մասին հայտնում է Neowin տեխնոբլոգը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Ընկերությունը ցուցադրել է Windows 10-ի նոր գործառույթները ու հավելյալ իրականության HoloLens ֆուտուրիստական ակնոցը:
Ընկերությունը դեռ հստակ չի նշում, թե կոնկրետ երբ դուրս կգա Windows 10-ի վերջնական տարբերակը, սակայն հայտարարում է, որ այն թողարկվելու է այս տարի:
Microsoft-ը հունվարին թողարկել էր օգտատերերի համար նախատեսված նախնական տարբերակը, որը մասնակից է թեստավորման ծրագրին, իսկ այս ամիս նախատեսում է թողարկել թեստային տարբերակ բջջային սարքերի համար:
Neowin-ի տվյալներով՝ հունիսին Windows 10-ի մշակումն ավարտելը տրամաբանական քայլ է ընկերության համար, քանի որ այդպիսով արտադրողները կհասցնեն Windows 10-ի հիման վրա թողարկել սարքեր մինչ ուսումնական տարվա սկիզբը:










































