Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ մեր երկրում իրականացվում է ազգային – մարզական համակարգի զարգացման բազմափուլ ծրագիր:
Հունվարի 31-ից փետրվարի 6-ը դահուկային սպորտի հանրապետական ֆեդերացիայի հրավերով Ծաղկաձորում Երևանի, Վանաձորի, Ծաղկաձորի և Ապարանի 25 մարզիչ – մանկավարժներ մասնակցեցին դասընթացի:
Տեսագործնական պարապմունքները վարեց դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի փորձագետ, ավստրիացի Վերներ Մարգրեյթերը: Նա համապատասխան գիտելիքներ հաղորդեց ունկնդիրներին, նրանց ծանոթացրեց մարզաձևի նորություններին, կանոնադրական և մրցավարական փոփոխություններին:
Դասընթացի ավարտին լեռնադահուկային սպորտի հայաստանցի մարզիչ – ունկնդիրները ստացան համապատասխան հավաստագիր:
ՀԱՕԿ մամլո ծառայություն





































