Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսը չունի միջազգային կոալիցիայի հրամանատարության հետ ուղղակի կապեր, որոնք հարված են հասցնում ԴԱԻՇ-ի դիրքերին Իրաքում ու Սիրիայում:
BBC-ի հետ հարցազրույցում նա հայտնել է, որ սիրիական ղեկավարությունը շրջանների ու հարվածներ հասցնելու ժամանակի մասին տեղեկություններ ստանում է երրորդ կողմից՝ Իրաքից:
Երբեմն, ըստ նրա, ամերիկացիներից ստացվում է ընդհանուր տեղեկություն, սակայն «դա չի կարելի երկխոսություն համարել»:
Դամասկոսը, ինչպես ասել է Ասադը, հերքել է նաև ԱՄՆ-ի փորձերը՝ սովորեցնել ու զինել Սիրիայի չափավոր ընդդիմությանը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Ասադի խոսքով՝ Սիրիան «չի կարող մեկ կոալիցիայում լինել երկրների հետ, որոնք աջակցում են ահաբեկչությունը»:
«Սիրիան բախվել է ահաբեկիչների ներխուժմանը, և կոալիցիա մտնել նրանց հետ, որոնք աջակցել ու զինել են նրանց, պարզապես տրամաբանական չէ»: «Մենք ճգնաժամից ի վեր նրանց դեմ պայքարում ենք: Կառավարությունն ու բանակը կատարում են իրենց պարտքը ու պաշտպանում են երկիրը»,- ասել է նա:
Սիրիայի նախագահը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը այն մասին, որ սիրիական բանակը հարվածներ է հասցնում քաղաքացիական բնակչությամբ շրջաններին:












































