Մասաչուսեթսի ծոցի տրանսպորտային վարչությունը՝ ավտոբուսների, մետրոյի, մերձքաղաքային երկաթուղիների և Բոստոնի նավային համակարգերի պետական օպերատորը հայտնել է, որ քաղաքում բոլոր երկաթուղային հաղորդակցությունները կդադարեցվեն: Այս մասին հաղորդում է The Boston Globe-ը՝ վկայակոչելով տրանսպորտային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ջո Պիզատուրոյին:
Նրա խոսքերով՝ մերձքաղաքային երկաթուղիները, մետրոն և տրոլեյբուսները կդադարեն սպասարկել Բոստոնին տեղի ժամանակով ժամը 19:00-ին: Ավտոբուսները կշարունակեն հետևել իրենց երթուղուն սովորական ռեժիմով:
Պատճառը ձյան առատ տեղումներն են:












































