Apple ընկերությունը նոր՝ iOS 9 բջջային հարթակի մշակման հարցում կկենտրոնանա համակարգի աշխատանքի արտադրողականության և կայունության վրա, ոչ թե գործառույթների ընդլայնման: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
iOS 9-ում, իհարկե, կլինեն նաև նոր գործառույթներ: Սակայն այս անգամ Apple-ի համար առաջնայինը կդառնա արտադրողականությունը և համակարգի աշխատանքի կայունությունը:
Մասնավորապես, Apple-ը մտադիր է նվազեցնել PO-ի ներբեռնման համար անհրաժեշտ հիշողության ծավալները, քանի որ iOS 8-ի դեպքում հենց դա է դարձել օգտատերերի դժգոհության պատճառը:









































