Փետրվարի 21-23-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կկայանա «իսլամական ութնյակի»` D-8-ի հանդիպումը: Ինչպես հաղորդում է MK-Turkey-ն, հանդիպմանը քննարկվելու են ջրային ռեսուրսներին, դրանց ռացիոնալ օգտագործմանը և ջրի հետ կապված այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
«Ութնյակը», որին անդամակցում են Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, Նիգերիան, Պակիստանը, Բանգլադեշը, Մալայզիան, Ինդոնեզիան, ստեղծվել է 1997 թ.՝ Թուրքիայի հանգուցյալ վարչապետ Նեջմեթին Էրբաքանի նախաձեռնությամբ: Կազմակերպության նպատակն է ամրապնդել առևտրատնտեսական հարաբերություններն աշխարհի ամենախիտ բնակեցված իսլամական երկրների միջև:
Կազմակերպության վերջին գագաթաժողովը տեղի է ունեցել 2012 թ. նոյեմբերին՝ Պակիստանում:










































