Մոնակոյի իշխան Ալբեր II-ը հավանության է արժանացրել «Թագավորական սառույց» ֆիլմի նկարահանման գաղափարը, որը նվիրված է բոբսլեյում նրա կարիերային, հաղորդում է The Hollywood Reporter-ը: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս տարի:
«Սա յուրահատուկ և ինձ համար չափազանց անձնական պատմություն է»,- նախագծի վերաբերյալ իր պաշտոնական հայտարարության մեջ խոստովանել է Ալբեր II-ը:
«Թագավորական սառույցը» կպատմի այն մասին, թե ինչպես է Օլիմպիադայում հանդես գալու մասին երազող Ալբերը 1988 թ. պատմության մեջ առաջին անգամ բոբսլեյի Մոնակոյի հավաքական ձևավորում: Նրա առջև հայտնված ագելքներից գլխավորը հոր՝ իշխան Ռենե III-ի բացասական վերաբերմունքն էր:
Ֆիմի պրոդյուսեր Սերգեյ Բեսպալովի խոսքերով՝ նախագիծը գործող միապետի մասին կինոյի պատմության մեջ առաջին ֆիլմը կդառնա, որը հիմնված կլինի իրական դեպքերի վրա:
Ալբեր II-ի սպորտային կարիերան 1988 թ. մինչև 2002 թ. է տևել: Ապագա իշխանը հինգ Օլիմպիական խաղերի է մասնակցել: Նրան ոչ մի անգամ չի հաջողվել 25-րդ տեղից ավելի բարձրանալ:











































