«Բերդմեն» ֆիլմի սցենարի համահեղինակ Ալեքս Դինելարիսը պատմել է, որ ֆիլմի օրիգինալ սյուժեում նախատեսվում էր, որ Ջոնի Դեպը պետք է հայտնվի վերջաբանում, հաղորդում է Cinemablend-ը:
Ինչպես նշել է սցենարիստը՝ «Բերդմենի» պրոդյուսերները չեն կարողացել պայմանավորվել ո́չ Դեպի, ո́չ էլ Walt Disney Pictures-ի հետ: Դրանից հետո ֆիլմի սցենարը ստիպված են եղել փոխել:
Փետրվարի 8-ին «Բերդմենը» ԱՄՆ-ի Ռեժիսորների գիլիդիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ:






































