Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերը, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի` բելգիացի երիտասարդ դարպասապահի տրանսֆերը ձեռք բերելու համար «արքայական ակումբ»-ը պատրաստ է բաժանվել թիմի տաղանդավոր պաշտպան Ռաֆայել Վարանից:
Հավելենք, որ Վարանի տրանսֆերային արժեքը կազմում է 22 մլն եվրո:






































