Պռոշյան փողոցում հնչած կրակոցների գործով Նոր-Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի եղբորը՝ Մհեր Պետրոսյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ և 235-րդ հոդվածներով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննիչը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությամբ դիմել է դատարան:
Նշենք, որ Մհեր Պետրոսյանի հայրը ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն է:
Մանրամասները՝ սկզբնաղբուր կայքում







































