Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի սիրած շան ցեղատեսակին Բրիտանիայում անհետացում է սպառնում՝ գրում է The Daily Express-ը: Խոսքը վելշ-կորգի պեմբրոկի մասին է:
Ինչպես հայտարարում են The Kennel Club-ում, կորգիները, որոնք ներառված են «խոցելի ցեղատեսակների» ցանկում և բրիտանական շների հնագույն ցեղատեսակ են, կարող են անհետանալ «մեր պարկերից ու փողոցներից»:
2014-ին կազմակերպությունում գրանցվել էր ընդամենը 274 կորգի, ինչը 2013թ. համեմատ քիչ է 16%-ով:











































