«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան կարծում է, որ հավաքականում իր թիմակից Լիոնել Մեսսին կարող է հաջողությամբ հանդես գալ Լոնդոնի «Չելսի»-ում:
«Չեմ կարծում, որ Մեսսին խնդիրներ կունենա Մոուրինյոյի հետ աշխատելիս, չնայած, նա դժվար թե ցանկանա հեռանալ «Բարսելոնա»-ից: Դժվար է հեռանալ ակումբից, որը քեզ տվել է ամեն ինչ, որտեղ դու հայտնվել ես բոլորովին այլ մակարդակում են:
Միշտ ասել եմ, որ Մեսսին ու Ռոնալդուն բոլորովին տարբեր խաղացողներ են: Մեսսին հեշտությամբ շրջանցում է մի քանի մրցակիցների, հիանալի է պահում գնդակը սահմանափակ տարածությունում:
Քրիշտիանուն ավելի ամրակազմ է, գերազանց հեռահար հարվածների է տիրապետում: Նրանց դժվար է համեմատել»,- հայտարարել է Դի Մարիան:










































