Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատասենյակում հայտնաբերվել է Հերման Գերինգի հավաքածուի գորգ: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը: Պարբերականի տեղեկություններով՝ պարսկական գորգը արվեստի 600-ից ավելի գործերից մեկն է, որոնք գողացվել էին նացիստների կողմից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ և մինչ օրս մնում են Գերմանիայի կառավարական շինություններում:
Գերինգի հավաքածուի պատի գորգերից մեկը կախված է Բոննի մոտ գտնվող նստավայրում՝ նախատեսված Գերմանիայի կառավարության պաշտոնական հյուրերի համար: Գերմանիայի նախագահի քարտուղարությունում գտնվում է նացիստ արվեստաբան Հանս Պոսեի հավաքածուից մի գրասեղան: Նացիստների կողմից գրավված արվեստի իրերը գտնվում են 18 շինություններում:
1966 թվականին՝ պատերազմի պաշտոնական ավարտից անմիջապես հետո, սկսվել են գողացված իրերի տերերի որոնումները:
Արվեստի նմուշներն ու այլ արժեքավոր իրեր, որոնք այդպես էլ չեն գտել իրենց տերերին, ուղարկվել են թանգարան:
Գերմանիայի իշխանությունները արդեն 84 նախագիծ են ֆինանսավորել՝ բացահայտելու թանգարաններում պահպանվող գանձերի սեփականատերերին, սակայն այդ իրերի պատմությունն ամբողջությամբ պարզել այդպես էլ չի հաջողվել:











































