Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մինչև չորեքշաբթի օրը ժամանակ է տվել՝ ընդունելու Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման միջոցների վերաբերյալ Արևմուտքի առաջարկները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Աղբյուրների խոսքով՝ եթե Ռուսաստանի նախագահը մերժի «Մերկելի և Օլանդի ծրագիրը», Ռուսաստանին նոր պատժամիջոցներ են սպասվում:
Անցած ուրբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի բանակցությունները: Պետությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական հարցը, հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ: Հանդիպման արդյունքում որոշում է ընդունվել փետրվարի 11-ին անցկացնել «նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպում, որի ընթացքում կշարունակվի Դոնբասում ճգնաժամի կարգավորման խնդրի քննարկումը:










































