Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին Լա Լիգայի 22-րդ տուրում կայացած «Ատլետիկ»-ի հետ խաղում (2:2) 2 գոլային փոխանցում է կատարել:
Mister Chiping-ի փոխանցմամբ՝ 27-ամյա արգենտինացին Պրիմերայում կատարած գոլային փոխանցումների թիվը հասցրել է 105-ի ու շրջանցել Լուիշ Ֆիգուին: Բացի այդ, կատարած գոլային փոխանցումների թվով նա առաջինն է վերջին 25 տարիներին:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 24 գոլ է խփել ու 14 գոլային փոխանցում կատարել:








































