Էվոլյուցիայի տեսանկյունից մարդկանց մեծ մասը կյանքի ուղեկից ընտրելիս ավելի լավ է համաձայնեն ամենաարագ ու հասանելի տարբերակին, ոչ թե ռիսկի դիմեն ու սպասեն կատարյալ զուգընկերոջ հետ հանդիպմանը: Նման տեսություն են առաջարկել Միչիգանի համալսարանի միկրոկենսաբանները: Իրենց հետազոտությունը նրանք ներկայացրել են Nature ամսագրում:
Քրիս Ադամին ու նրա գործընկերները կառուցել են համակարգչային մոդել ու հետևել ռիսկային հարաբերություններին (զուգընկեր ընտրելիս) հազարավոր սերունդների թվային օրգանիզմների մոտ:
Պարզվում է՝ նրանց վարքագծի վրա ազդում է նրանց մերձավոր խմբի (ցեղի) չափը: Երբ այն կազմել է մոտավորապես 150 միավոր (ինչպես նախնադարյան մարդկանց մոտ), օրգանիզմները նախընտրել են առաջին իսկ պատահած զուգընկերոջը:
Ռիսկի բարձր մակարդակում (երբ մարդիկ ընտրում են ոչ թե աշխատանքային, այլ կյանքի ընկեր) մարդկանց ավելի բնորոշ է համաձայնել ամենաանվտանգ տարբերակին՝ պնդում են գիտնականները:
«Պրիմիտիվ մարդիկ կարող էին սեռական հարաբերություն ունենալ առաջին՝ անգամ ոչ կատարյալ կողակցի հետ ու գնալ ռիսկի՝ ծննդաբերել գենետիկորեն ոչ այնքան կատարյալ սերունդ կամ սպասել միստեր (կամ միսս) կատարելությանը: Սակայն այդ դեպքում նրանք ռիսկի էին դիմում ընդհանրապես իրենցից հետո սերունդ թողնելու հնարավորությունը»,- բացատրել է Ադամին:







































