Sky Sports-ի տեղեկությունների համաձայն` Լոնդոնի «Չելսի»-ի ներկայացուցիչները հետաքրքրված են Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջեկ Բաթլենդի ծառայություններով:
Ավելի վաղ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են եղել նաև «Լիվերպուլ»-ը, «Էվերթոն»-ը, «Նյուքասլ»-ը և «Սաութհեմփթոն»-ը: Սակայն ներկայումս լոնդոնյան ակումբը հիանալի շանսեր ունի անգլիացի դարպասապահի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Չելսի»-ն 2 հզոր դարպասապահներ ունի` ի դեմս Պետր Չեխի և Տիբո Կուրտուայի, ով ներկայում վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկո»-ում: Լոնդոնյան ակումբի ղեկավարների կարծիքով` Բաթլենդը հիանալի հեռանկար կունենա «Չելսի»-ում:










































