Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել քննադատությունների, ինչպես նաև «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպման մասին:
«Մենք հիանալի էինք խաղում մինչև «Տոտենհեմ»-ից կրած պարտությունը: Պետք է շարունակենք լավ խաղալ` այդ պարտությանն արժանի պատասխան տալու համար:
Մեզ քննադատում են, և դա նորմալ է. այդպես կլինի միշտ: Պետք է կենտրոնանալ խաղի վրա: Ցավում եմ միայն պարտությունների համար: Մենք հիանալի հնարավորություն ունենք ապացուցելու, որ կարողանում ենք հաղթահարել ճնշումները:
Ինչ վերաբերում է Ուիլշիրի վիճակին, ապա մենք նրան հետևում ենք ամեն օր, բայց դեռ չգիտենք, թե երբ նա շարք կվերադառնա»,-« Արսենալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վենգերի խոսքերը:










































