Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Մաքս Էբրելը հերքել է իսպանական մամուլում տեղեկությունները՝ կապված թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի՝ Մադրիդի «Ռեալ»-ի տեղափոխության հետ:
«Դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Շտեգենը չի տեղափոխվում «Ռեալ»: Նա երիտասարդ և տաղանդավոր դարպասապահ է և միշտ ուշադրության կենտրոնում է եղել:
Նա մինչև 2015թ. հունիսը գործող համաձայնագիր ունի և մենք մտադիր ենք մեծ նվաճումներ ունենանք նրա օգնությամբ»,- հայտարարել է Էբրելը:








































