Իրանը սկսում է նոր սերնդի կործանիչ մշակել։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի ավիաշինական համալիրներից մեկի ղեկավար, գնդապետ Հուշանգ Մոնֆարեձադեն Fars գործակալության հետ բացառիկ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ իրենց երկիրը ծրագրում է մշակումն անել հայրենական Saeqeh («Կայծակ», հանդիսանում է ամերիկյան F-18 Hornet-ի անալոգը) կործանիչի հիման վրա, որը լավ յուրացվել է երկրի արդյունաբերության և օդաչուների կողմից։
Նոր կործանիչը կզինվի ռադիոէլեկտրոնային սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան հայտնբաերել ու լրտեսել անտեսանելիության Stels տեխնոլոգիայի կիրառմամբ ինքնաթիռները։









































