«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան համաձայնության է հասել ակումբի հետ իր պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը: Գործակալը, սակայն, նշել է, որ դարպասապահը դեռ ոչինչ չի ստորագրել:
«Իրականությունն այն է, որ բանակցությունները գրեթե ավարտված են: Մենք համաձայնության ենք հասել «կարմիր սատանաներ»-ի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ: Սակայն դեռ ոչինչ չենք ստորագրել:
Բանակցությունների արդյունքում մենք որոշել ենք մնալ ակումբում, բայց կրկնում եմ, դեռ ստորագրություններ չկան»,- Daily Mail-ը մեջբերում է Մենդեշի խոսքերը:







































