Թուրքիայում հանգստացող հոլանդացի մի տուրիստ, պատվիրելով թուրքական դրոշի տեսքով դաջվածք, անակնկալի է եկել՝ տեսնելով ավարտված գործը. թուրքական դրոշի փոխարեն նրա թևին դաջել են PKK-ի դրոշը,- հայտնում է «Վաթան» թերթը:
Ձախ ուսին չտեսնելով պատվիրած դաջվածքը՝ հոլանդիացի տուրիստը բողոք է ներկայացրել դատարան: Դատավարությունն իրականացնող Իզմիրի քրեական դատարանը մեղավորի դեմ քրեական գործ է հարուցել Ահաբեկչության դեմ պայքարի օրենքի համաձայն՝ ահաբեկչական ցանցի քարոզչության մեղադրանով: Մեղադրյալը դատապարտվել է մեկ տարի ազատազրկման, բայց դատական գործը ստուգող Գերագույն դատարանը որոշել է գործերն ուղարկել տեղական դատարան՝ դատական գործընթացը վերանայելու նպատակով:











































