Հունվարի 29-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 8 տան վերելակը պոկվել է և ընկել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:








































