Երգչուհի Բեյոնսեն «Գրեմմիի» արձանիկ է ստացել «Լավագույն երգ», «Լավագույն ելույթ» և «Լավագույն ալբոմ» անվանակարգերում: Երկու դեպքում Բեյոնսեն հաղթել է Drunk in Love երգով՝ հաղորդվում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
Բրիտանացի կատարող Սեմ Սմիթն արժանացել է 4 «Գրեմմիի» «Լավագույն նոր կատարող», «Տարվա լավագույն ձայնագրություն», «Տարվա լավագույն երգ» և «Փոփ ժանրի լավագույն վոկալ ալբոմ» անվանակարգերում:
«Տարվա ալբոմ» և «Լավագույն ռոք-սկավառակ» է ճանաչվել Բեք Հենսենի Morning Phase-ը: «Լավագույն ռեփ-ալբոմ» անվանակարգում հաղթել է Էմինեմի The Marshall Mathers LP 2-ը:
«Տարվա երգ» և «Տարվա ալբոմ» անվանակարգերում հաղթողների անունները հայտնի կդառնան ավելի ուշ:









































