Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Գարուն է գալու, թեժ է լինելու

Հայաստանում տեղի է ունեցել բռնության հերթական դեպքը վերջին շաբաթների և ամիսների ընթացքում։ Ինքնին վտանգավոր, մերժելի, դատապարտելի լինելուց բացի՝ մենք արձանագրում ենք ևս մի կարևոր վտանգ՝ հասարակությունը սկսում է կամաց-կամաց վարժվել այս դեպքերին, թեև վերջինը կարծես թե կարող է իրավիճակ փոխել։

Բռնության է ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանը։ ԲՀԿ-ն սուր է արձագանքել կատարվածին, և այս արձագանքը, իհարկե, պարտավորեցնող է։ Բոլոր դեպքերում, տեղի ունեցած բռնարարքը կարող է լիովին նոր քաղաքական իրավիճակ ստեղծել։

Մինչ սրան անդրադառնալը՝ հարկ ենք համարում շեշտել, որ ցանկացած բռնարարք ցանկացած քաղաքացու հանդեպ պետք է դատապարտվի, մերժվի և բացահայտվի, մեղավորները պետք է կրեն իրենց պատիժը, և սա հասարակության բոլոր սուբյեկտների համար պետք է լինի միանշանակ, սկզբունքային դիրքորոշում մեկընդմիշտ։

Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, ապա ԲՀԿ-ի անդամի հանդեպ տեղի ունեցածն ու կուսակցության արձագանքը, որը բավական արագ էր, ըստ էության ստեղծում են նոր քաղաքական իրողություններ առաջիկա գարնան համար, առաջիկա քաղաքական սեզոնին ընդառաջ։ Բռնությունը հաջորդել է Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովին, որտեղ նա մի կողմից՝ իր պահանջներն է ներկայացրել իշխանություններին, մյուս կողմից՝ ասել, որ պատրաստ է մարդկանց դուրս բերել փողոց։

Ըստ էության ստեղծվել է մի իրավիճակ, որ ԲՀԿ-ն հարկադրված է ինչ-որ առումով գործնականություն հանդես բերել կոնկրետ դեպքի առիթով, և կամա, թե ակամա, ԲՀԿ-ն հայտնվում է գործնականության քննություն տալու անհրաժեշտության առաջ։

Սրան զուգահեռ՝ իրավիճակը բավական ծանր է իշխանությունների համար, որովհետև բռնարարքների այս շղթան ըստ էության մի բան է, որն ի զորու է առնվազն տրամադրությունների առումով կոնսոլիդացնել հանրությանը՝ անկախ քաղաքական մոտեցումներից և միջանձնային հարաբերություններից։ Իսկ սա անկասկած էլ ավելի է մեծացնում իշխանությունների վրա առկա մթնոլորտային ճնշումը, որն առավել քան մեծ է զուտ սոցիալ-տնտեսական իրողություններից ելնելով։

Սա նշանակում է, որ իշխանությունները պարտավոր են բացահայտել հանցագործությունները՝ նախ ճնշումը թուլացնելու համար և հետո կամ, ըստ էության, առաջին հերթին՝ հասարակությանը համոզելու համար, որ և՛ պատրաստ են ապահովել մարդկանց անվտանգությունը՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից, և՛ համոզելու, ապացուցելու, որ իենք չեն կանգնած այս շղթայի հետևում։ Սա իր հերթին առաջ է բերում հրաժարականների նոր պահանջների հրամայական։

Հիշեցնենք, որ դեռևս աշնան քաղաքական զարգացումներից առաջ, երբ ոստիկանապետ Վովա Գասպարյանը հայտարարություններ էր արել «սառը ցնցուղի» մասին՝ որպես ոստիկանության հնարավոր արձագանք ներքաղաքական թեժ աշնան հնարավոր ապակայունացումներին, ՀԱԿ-ը հայտարարեց՝ չի բացառվում, որ ոչ իշխանական ուժերը խորհրդարանի աշնանային նստաշրջանում բարձրացնեն ոստիկանապետի հրաժարականի հարցը, քանի որ նա գերազանցել է իր լիազորությունները՝ նման հայտարարություններ անելով։ Սակայն ի վերջո նման հարց չբարձրացվեց։

Այսօր, սակայն, իրավիճակը այլ է, և ըստ էության հիմքերն ու մոտիվներն են այլ։ Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն քննարկում է խորհրդարանական նիստերը բոյկոտելու հարցը, ինչը նշանակում է, որ հրաժարականները կպահանջվեն փողոցում, եթե, իհարկե, լինի նման պահանջ։ Համենայնդեպս, առայժմ ԲՀԿ-ն նախընտրել է չխոսել այդ մասին։

Պետք է նաև արձանագրել, որ եթե տեղի ունենան բացահայտումներ, ապա սրանք էլ իրենց հերթին կարող են լիովին փոխել իրավիճակը։ Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ գարունը մեկնարկում է բավական թեժ հիմքերով, որոնք, դժբախտաբար, բերել են մարդկային ողբերգության, թեև բարեբախտաբար՝ առանց մարդկային կորստի։

Այս ամենով հանդերձ՝ տեղի ունեցած բռնարարքը ըստ էության նուրբ փոփոխություններ է բերում ոչ միայն իշխանություններ-ոչ իշխանական ուժեր հարաբերություններում, այլ նաև ոչ իշխանական ուժերի հարաբերություններում։

Առաջիկայում Մարտի 1-ի հերթական տարելիցն է։ Ամսաթիվ, որը ըստ էության մինչ այժմ շատ կարևոր քաղաքական և խորհրդանշական ազդեցություն է ունեցել ներքաղաքական զարգացումներում։ Այս իրադարձության կոնտեքստում առաջնային, այսպես ասած, դիրք ունի ՀԱԿ-ը, անկախ այն բանից՝ Մարտի 1-ի հանգամանքը հրապարակավ օրակարգային օգտագործման ենթարկվո՞ւմ է, թե՞ ոչ։ Վերջիվերջո հենց ՀԱԿ-ն է հանել հարցադրումները կամ արգելափակել լայն հարցադրումները Մարտի 1-ին ԲՀԿ-ի մասնակցության մասով։

Այսօր, սակայն, ԲՀԿ-ի անդամի դեմ կատարված բռնությունը, ինչ խոսք, իր մասշտաբով բացարձակապես համեմատելի լինելով Մարտի 1-ի հետ՝ այնուամենայնիվ, իր այսպես ասած՝ թարմությամբ փոխում է իրավիճակը և առաջնային դիրք բերում արդեն ԲՀԿ-ին՝ առնվազն առաջիկա սեզոնի համար, և այդպիսով ստեղծվում է մի վիճակ, երբ քաղաքական գարնան հրամանատարը արդեն լիովին դառնում է ԲՀԿ-ն։ Իհարկե, սրանով նաև էապես մեծանում է այդ քաղաքական ուժի պատասխանատվությունը արդյունքների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում